«Մամուլի հետ սուրճ» հաղորդման նոյեմբերի 13-ի հյուրը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանն է։
Մեր զրուցակիցն անդրադարձավ նախօրեին ԱԺ-ում տեղի ունեցած թեժ քննարկումներին՝ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի առաջ քաշած նախագծի հետ կապված և ընդգծեց.«Մեր երկրի առաջ ծառացած շատ ավելի լուրջ խնդիրներ կան, որ պետք է քննարկել Ազգային ժողովում։ Մենք ժողովրդի վստահության քվեն ստացել ենք ավելի լուրջ, օրակարգային հարցեր քննարկելու համար և ոչ թե սկանդալային թեմաներ։ Խնդիրը հանրային ուշադրությունը իրենց վրա սևեռելու անհրաժեշտությունն է»։
Պատգամավորը հավելեց.«Ինչու՞ են մեր վզին փորձում փաթաթել մի բան, որն օրակարգում չկա։ Այսինքն չկա որևէ քաղաքական դրսևորոում, որ մենք կամ որևիցե ուժ ցանկանում է Հայաստանում օրինականացնել միասեռ ամուսնությունը»։








































