53-ամյա ռուսաստանցի ռեժիսոր Եգոր Կոնչալովսկին գաղտնի ամուսնացել է:
Սա Կոնչալովսկու առաջին պաշտոնական ամուսնությունն է: Ռեժիսորի կինը 35-ամյա իրավաբան Մարիա Լեոնովան է՝ նրա երեքամյա որդու՝ Թիմուրի մայրը:
Լրագրողները պատահաբար են իմացել Կոնչալովսկու և Լեոնովայի հարսանիքի մասին: Անդրեյ Կոնչալովսկու «Մեղք» ֆիլմի պրեմիերային նորապսակները եղել են ամուսնական մատանիներով:
Պրեմիերային նրանք եկել են Եգորի մոր՝ Նատալյա Արինբարովայի հետ, որի հետ ապրում են նույն տանը: Ասում են, որ սկեսուրն ու հարսը շատ լավ հարաբերություններ ունեն:
Բացի այդ, Եգորի նախկին սիրելին՝ Լյուբով Տոլկալինան, նույնպես լավ է արտահայտվում Լեոնովայի մասին: Կոնչալովսկին և Տոլկալինան միասին ապրել են 20 տարի, ունեն դուստր, բայց այդպես էլ չեն օրինականացրել իրենց հարաբերությունները: