Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ ուկրաինացի ուժայիններին հաջողվել է ազատել Կրամատորսկի օդանավակայանը: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
«Նոր ինձ զանգահարեցին Դոնեցկի մարզից. Ուկրաինայի հատուկ նշանակության ջոկատը ահաբեկիչներից ազատագրել է Կրամատորսկի օդանավակայանը»,- ասել է նա խորհդարանի նիստի ժամանակ:
«Ես վստահ եմ, որ շուտով և Դոնեցկում և այլ շրջաններում ահաբեկիչներ չեն լինի, այլ նրանք կլինեն դատապարտյալների նստարանին, որտեղ էլ նրանց տեղն է»,- հավելել է նա:







































