Այսօր՝ նոյեմբերի 12-ին, Ազգային ժողովում սկսվել է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է ԱԺ կանոնակարգ օրենքում լրացում կատարելու և Անվտանգության խորհրդի կազմավորման մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը:
Ինչպես նշեց զեկուցող Աննա Կարապետյանը՝ ԱԺ նախագահին իրավունք է տրվում մասնակցելու Անվտանգության խորհրդի նիստերին:
«Եթե ԱԺ նախագահը գտնվի գործուղման մեջ, այս նախագծով ԱԽ նիստին մասնակցելու հնարավորություն ունենալո՞ւ է նրա տեղակալը»,- հիմնական զեկուցողին հարցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: