Այսօր՝ նոյեմբերի 12-ին, Ազգային ժողովում սկսվել է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին հարցը:
Ինչպես նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ պետք է հարկային արտոնություններ տրվեն բացառապես ռազմական նպատակով ռազմական տեխնիկայի ներմուծման համար. «Պետք է օգնել բարերար հայրենակիցներին և պարզեցնել ընթացակարգը: Եկեք մի պարզ օրենք կպցնենք տամոժնիում, որ բացառապես բանակի համար նախատեսված բեռը առանց խոչընդոտի կհասնի հասցեատիրոջը»:
Մանրամասները՝ տեսանյութում: