Monday, 13 05 2024
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը

Սերժ Սարգսյանի արգելափակոցը պոպուլիզմի ճանապարհին

Հանրապետական կուսակցությունը հանգստյան օրերին Ծաղկաձորում կուսակցական աշխատաժողով է անցկացրել, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Աշխատաժողովի թեման եղել է քաղաքական պոպուլիզմը, ավելի շուտ՝ դրան դիմագրավելու հանգամանքը: Թեև աշխատաժողովն անցկացվել է գերմանական Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի աջակցությամբ, քննարկվող թեման համահունչ է եղել Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ Սերժ Սարգսյանի հանդիպման բովանդակությանը: Դեսպանի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը խոսել էր իրական ժողովրդավարության անհրաժեշտության և քաղաքական պոպուլիզմի վտանգների մասին:

Այդպիսով, փաստացի, ԱՄՆ դեսպանի հետ այդ հանդիպումից մի քանի օր անց Սերժ Սարգսյանը նախաձեռնում է քննարկումը կուսակցության շրջանակում: Դեսպանի հետ հանդիպումը հանրային-քաղաքական տեսանկյունից հետաքրքիր էր այն հանգամանքով նաև, որ խոսք է գնացել հետագա պարբերական հանդիպումների մասին, ինչն այլ բան, քան դեսպանատուն-ՀՀԿ քաղաքական ձևաչափի մեկնարկ, թերևս դժվար է գնահատել: Այստեղ, իհարկե, տողատակային շարժառիթները կարող են լինել բազմապիսի, սակայն այն, որ խոսքը բավականին լուրջ գործընթացի մասին է, ակնհայտորեն դրսևորվեց Ռոբերտ Քոչարյանի «խանդոտ» հոդվածից: Նա ռուսական պետական «Սպուտնիկ Արմենիա» գործակալությունում հրապարակեց «հակաամերիկյան» տրամաբանությամբ մի հոդված՝ ահազանգելով Ռուսաստանին, որ Հայաստանը «տանում» են: Գործնականում, սակայն, խոսքը ոչ թե Հայաստանը տանելու մասին է, այլ ավելի շուտ ընդդիմադիր առաջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի ձեռքի տակից տանելու մասին:

Սերժ Սարգսյանն ակնհայտորեն անցնում է ավելի ակտիվ գործունեության, ինչը թեև հանրային տարածված արձագանքում դիտարկվում է այսպես ասած՝ հեղափոխության դեմ ակտիվություն, իրականում այն ակտիվություն է հեղափոխությանն հանդեպ գլխավոր ընդդիմություն լինելու մյուս փորձերի դեմ: Իսկ այդ շարքում ակտիվ հայտատուներից և հավակնորդներից է հենց երկրորդ նախագահը, մի շարք հասկանալի պատճառներով ու շարժառիթներով: Սերժ Սարգսյանն այդ իմաստով մի մեծ արգելափակոց է ընդդիմության ձևավորման ճանապարհին, կամ ավելի շուտ՝ Հայաստանում հին բովանդակությամբ, բայց նոր դեմքով կամ նոր փաթեթավորմամբ ձևավորման ճանապարհին: Հատկանշական է, որ առանցքում հայտնվել է քաղաքական պոպուլիզմի թեման: Որքան էլ հնչի տարօրինակ, Սերժ Սարգսյանը ԱՄՆ դեսպանի և գերմանական հիմնադրամի հետ ստանձնել է նոր ընդդիմությունը քաղաքական պոպուլիզմից զերծ պահելու դերակատարումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում