Ռոմեո անունով իտալացին ձերբակալվել է՝ չափազանց բարձր ձայնով սեքսով զբաղվելու համար: Հարևանները սիրառատ տղամարդու դեմ բողոքել են ոստիկանությունում: Ձերբակալվածին մոտ ապրող 12 մարդ ասել են, որ նա իրենց «ահաբեկել է» իր գիշերային զվարճանքներով՝ հայտնում է Metro-ն:
Դատարանում 42-ամյա իտալացին տարածել է ձեռքերը. «Ի՞նչ կարող եմ անել, եթե չափազանց լավն եմ անկողնում»: Սակայն հարևանները, հոգնած նրա զուգընկերուհիների մշտական բարձր ճիչերից, պահանջել են ազատազրկել Ռոմեոյին:
Իշխանությունները սեքս-չեմպիոնին դատապարտել են 6 ամսվա ազատազրկման: Մեղադրյալը պատրաստվում է բողոքարկել վճիռը:









































