Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Ելիսեյան պալատ։ Վարչապետ Փաշինյանին Ելիսեյան պալատի մուտքի մոտ դիմավորեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Վարչապետը Ելիսեյան պալատում է մասնակցելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից՝ ի պատիվ «Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի» մասնակից պետությունների եւ կառավարությունների ղեկավարների տրվող ընդունելությանը։