Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Իդեալական կլիներ, եթե Մասիս Մայիլյանն ու Արայիկ Հարությունյանը միավորվեին. Երևանն ընդամենը մեկ առաքելություն ունի

«Նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի առաջադրումը Արցախի նախագահի ընտրություններում միանգամայն կանխատեսելի էր։ Եվ այն, որ «Ազատ հայրենիք»-ն իր հերթական համագումարի ժամանակ նրան հռչակեց իր թեկնածու, Արցախում որևէ մեկի համար անակնկալ չդարձավ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց արցախցի իրավապաշտպան, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Կարեն Օհանջանյանը։

Նրա կարծիքով՝ Արայիկ Հարությունյանի անվան հետ է կապված տնտեսական զարգացման ճեղքումն Արցախում, տնտեսական ցուցանիշների աճը, որը վերջին տարիների ընթացքում երկնիշ էր. «Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ վերջինս ինովացիոն գաղափարներ էր առաջ քաշում, որը թույլ էր տալիս առաջին անգամ արտահանել գյուղատնտեսական և թեթև արդյունաբերության արտադրանքներ։ Դրանք դիվիդենդներ են, որոնք անկասկած դրական նշանակություն կունենան 2020 թվականի մարտի վերջին կայանալիք նախագահական ընտրություններում Արայիկ Հարությունյանի համար։ Ես անձամբ ամենասկզբից աջակցել եմ նրա առաջադրման մտադրությանը և, ուսումնասիրելով նրա թեկնածության սոցիալական աջակցության բազան, կարող եմ պնդել, որ նա երևի թե ամենահիմնական թեկնածուներից մեկն է, եթե ոչ՝ ամենահիմնականը։ Նրան աջակցություն են հայտնել հասարակության լայն շերտերը՝ երիտասարդությունը, մտավորականությունը և մարդիկ, որոնք ունեն ներգրավվածություն բիզնեսում»:

Ինչ վերաբերում է Մասիս Մայիլյանի առաջադրմանը և մեր այն հարցին՝ հնարավո՞ր է այս երկու գործիչները տանդեմ լինեն և հետագա դերաբաշխման համար պայմանավորվեն, Օհանջանյանը պատասխանեց. «Դա կլիներ ամենաիդեալական տարբերակը, երբ երկու հիմնական թեկնածուները միավորվում են հանուն ազգի շահի։ Բայց այդպիսի հնարավորության դեպքում, ամենայն հավանականությամբ, կնվազի հենց ընտրությունների հետ կապված ինտրիգը, կնվազի մրցակցայնությունը, և հենց ընտրությունների ընթացքը կդառնա միանգամայն կանխատեսելի։ Ես չեմ կարծում, որ այսօրվա դրությամբ և առաջիկա ամիսների ընթացքում նման բան հնարավոր է։ Ընտրարշավը ցույց կտա՝ ինչքանով է այդպիսի տարբերակը կենսունակ։ Ես այս պահի դրությամբ նման տարբերակը հավանական չեմ համարում։ Թեկնածուները ընտրություններին առանձին կմասնակցեն, և դա կլինի գաղափարների, հնարավորությունների ու մարդկային ռեսուրսների մրցակցություն։ Դա ընտրությունները կդարձնի առավել ժողովրդավար»։

Հետաքրքրվեցինք նաև, թե ինչ հնարավորություններ ունի Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը. «Վ. Բալասանյանը Արցախի հերոս է, նրա ծառայությունները հայրենիքին վիթխարի են։ Նա իրեն լավագույնս է դրսևորել ադրբեջանական թե՛ առաջին և թե՛ երկրորդ ագրեսիայի ժամանակ։ Վերջին նախագահական ընտրությունների ժամանակ նա հավաքեց ձայների մեկ երրորդը, և շատերը պատրաստ են քվեարկել հօգուտ նրա նաև այսօր։ Իհարկե, նրա հայտարարությունները ՀՀ իշխանությունների հասցեին ունեն ինչպես աջակիցներ, այնպես էլ հակառակորդներ։ Անձամբ ես չեմ աջակցում նրա այդ հայտարարությունները և կարծում եմ, որ դրանք ծայրահեղ ռադիկալ են, բայց որպես իրավապաշտպան՝ կարծում եմ, որ ցանկացած մարդ ազատ կամարտահայտման իրավունք ունի։

Ես կտրականապես դեմ եմ որոշ շրջանակների այն տեսակետին, որ պետք է պատժել իշխող ուժից տարբեր մոտեցում ունեցող մարդկանց։ Դա անթույլատրելի է ժողովրդավարական հանրության մեջ։ Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպես կանդրադառնան իր հայտարարությունները ընտրությունների արդյունքների վրա, ապա չեմ կարծում, որ միայն դրա համար մարդիկ կգնան և կքվեարկեն Վիտալի Բալասանյան թեկնածուի օգտին։ Ընտրությունների արդյունքի վրա կանդրադառնան թեկնածուի խարիզման, ծրագիրը, երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված առաջարկները, Մայր Հայաստանի հետ փոխհարաբերությունների հարմոնիզացիան՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության հետ կապված։ Նաև մեծ նշանակություն ունեն պետության գործունեության այլ կարևոր բաղադրիչները. ընդհանուր ֆիզիկական անվտանգությունը, մշակույթի զարգացումը և այլն»։

Երևանի աջակցության հետ կապված Օհանջանյանն ընդամենը մեկ կարևոր հանգամանք է մեջբերում՝ արդար, ժողովրդավարական և թափանցիկ ընտրություններ անցկացնելու օժանդակությունը. «Ես հատուկ ընդգծում եմ՝ ոչ մի վարչական կամ այլ միջամտություն։ Արցախում ընտրությունները մշտապես տարբերվել են իրենց ժողովրդավարությամբ։ Չճանաչված պետության մեջ ընտրությունների անցկացումը մեզ հուշում է, որ պետք է մշտապես անցկացվեն թափանցիկ ու արդար ընտրություններ։ Ես առավել քան համոզված եմ, որ հերթական ընտրությունները կդառնան լուրջ քայլ ընտրական համակարգի զարգացման հարցում և կլինեն Արցախի անկախության ամբողջ պատմության մեջ ամենաժողովրդավարականը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում