Monday, 13 05 2024
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է
Բագրատ Գալստանյանը Գրողների միությունում է
Բուժաշխատողների համար կսահմանվի պարտադիր դասընթացների ցանկ՝ կոնկրետ իրավիճակով պայմանավորված
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ
16:45
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Խարկովի ուղղությամբ մարտերում Ռուսաստանի հաջողությունների մասին
16:30
Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը
Սրբազանի հետ, սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. անհաջող մեկնարկ է արել

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանալին Մոսկվայում է. ինչ կհետևի Լավրովի երևանյան այցին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում։

Թավշյա հեղափոխությունից հետո առաջին անգամ է Հայաստան ժամանում Սերգեյ Լավրովը, որից առաջ նա բացառիկ հարցազրույց էր տվել Mediamax-ին։ Ինչպիսի՞ն են ձեր տպավորություններն այդ հարցազրույցից․ «Առաջին լրատվական»-ի հարցին քաղաքագետ Սուրեն Սարգսյանը պատասխանեց․ «Մեծ հարցազրույց է եղել, որում նա տարբեր թեմաների է անդրադարձել, հարցերը բավականին հետաքրքիր էին։ Իրականում շատ հետաքրքիր գնահատականներ, մոտեցումներ կային հայ-ռուսական հարաբերություններում։ Խոսք կար նաև հայ-թուրքական հարաբերությունների մասին։ Այսինքն՝ հարցազրույցը Լավրովի ոճով էր՝ շատ հստակ, շատ կոնկրետ, շատ լակոնիկ, շատ չտարածվելով ու սպառիչ պատասխաններ տալով։ Կառանձնացնեի միայն մի հատված, որն իմ ուշադրությունը գրավեց, դա հայ-թուրքական հարաբերությունների հարցն էր։ Այն իրականում չափազանց կարևոր հարց է, որովհետև, եթե տաս տարի առաջ հայ-թուրքական հարաբերությունների բանալին գտնվում էր Վաշինգտոնում, ապա այս պահի դրությամբ դրանք Մոսկվայում են։ Եվ շատ զարմանալի է, որ այս հարցը հնչեց Mediamax-ին տված հարցազրույցի ժամանակ, և հնչեց նաև այսօր՝ մամուլի ասուլիսի ժամանակ։ Այսինքն՝ չգիտես, թե ինչու փորձ է կատարվում Ռուսաստանի ձեռամբ այն բերել օրակարգ։ Չգիտեմ՝ սա պատահականությո՞ւն է, թե՞ կան շարժառիթներ, բայց, կարծես թե, հայ-թուրքական հարաբերություններում այս պահին ինչ-որ գործընթացներ են ընթանում»։

Իսկ քաղաքագետ Նարեկ Մինասյանն էլ ասաց․ «Թավշյա հեղափոխությունից հետո Լավրովը պաշտոնական այցի շրջանակներում էր առաջին անգամ Հայաստանում, ինչը բավականին կարևոր է։ Հեղափոխությունից հետո ինչ-որ սպասողական փուլ կար, երբ ռուսական քաղաքական շրջանակները փորձում էին հստակեցնել, թե, այնուամենայնիվ, հայտարարություններից անկախ, բուն գործողություններով, քայլերով ուր է գնում Հայաստանի կառավարությունը։ Այժմ նրանք կարծես թե համոզվել են, որ կտրուկ շրջադարձերի թեզը, որը հայտարարվել էր, կարծես գործում է, և հնարավորություն է տալիս երկրում օրակարգին անդրադառնալ։ Այսինքն՝ նրանց մոտ նկատվում է Հայաստանի իշխանությունների նկատմամբ վստահության էլեմենտը»։

 

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում