Քարդաշյան քույրերը People’s Choice Awards 2019-ին ներկայացել են համարձակ հագուստներվ: Միջոցառման լուսանկարները հրապարակվել են երկուշաբթի՝ նոյեմբերի 11-ին, Hollywood Life պորտալում:
Մրցանակաբաշխության ժամանակ, որը տեղի է ունեցել Լոս Անջելեսի Barker Hangar սրահում, այլ հայտնիների հետ միասին ներկա են եղել նաև Քորթնի, Քիմ և Քլոե Քարդաշյանները, ինչպես նաև նրանց մայրը՝ Քրիս Ջեները:
Մրցանակաբաշխության ժամանակ Քարդաշյանների ընտանիքը մրցանակ ստացավ լավագույն ռեալիթի շոուի համար։












































