Ֆրանսիայում ուժի մեջ է մտել էներգետիկայի և կլիմայի մասին օրենքը, որը սահմանում է «բնապահպանական և կլիմայական արտակարգ իրավիճակ», հաղորդում է Deutsche Welle-ն:
Օրենքի համաձայն, մինչև 2030 թ.-ը Ֆրանսիան պետք է 40 %-ով նվազեցնի հանածո վառելիքի սպառումը: Բացի այդ, 2022 թ.-ին երկրում պետք է փակված լինեն վերջին ածխային էլեկտրակայանները: Ատոմային էներգիայի ոլորտը պետք է կրճատվի 50 %-ով, բայց ոչ մինչև 2025 թ.-ը, ինչպես որ նախատեսված էր, այլ մինչև 2035 թ.-ը:
Օրենքը նախատեսում է կենսագազի էներգետիկայի ակտիվ ընդլայնում և Ֆրանսիայում բնակելի հատվածի էներգամատակարարման նորացման աստիճանական ծրագիր: Երկրում տարեկան կգնահատեն բնակելի տարածքների էներգասպառումը և դրանցից չափազանց շատ ջերմություն սպառողների վերանորոգման ծախսերը:
Կլիմայի մասին օրենքի վերջնական տարբերակն Ազգային ժողովն ընդունել է սեպտեմբերի 26-ին, երբ Կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնաժողովը (IPCC) 2019 թ.-ի օգոստոսի 8-ին հրապարակեց կլիմայի փոփոխության աղետալի հետևանքների վերաբերյալ զեկույցը: