Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Թեժ իրավիճակ պատրիարքի ընտրությունների շուրջ

Շաբաթներ առաջ գրել էինք, որ Պոլսո պատրիարքի ընտրությունները նախատեսվում է իրականացնել այս տարվա դեկտեմբերի 11-ին։ Սակայն մինչ այդ հետաքրքիր զարգացում է նկատվում։ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է պատրարքի ընտրությունների անցկացման կանոնագիրը, ըստ որի՝ ընտրություններին կարող են մասնակցել միայն այն եպիսկոպոսները, որոնք ներկայացնում են Ստամբուլի միաբանությունը։ Ըստ այդմ՝ ընտրությունը մնում է Արամ Աթեշյանի կամ Սահակ Մաշալյանի միջև։

Համայնքը այս կանոնագիրն անընդունելի է համարում, ուստի պոլսահայ համայնքի մի շարք անդամներից կազմված Հանրային նախաձեռնությունը դիմել է դատարան.«Այս կանոնագրով ընտրություն անելը ոմանց համար շատ անընդունելի էր թվում, հիմա դատարան են դիմել, որպեսզի ընդհատվի այս ընտրությունը և նոր կանոնադրությամբ օրինական ընտրություն լինի։ Այսինքն՝ արտասահմանի եպիսկոպոսները ևս կարողանան մասնակցել։ Դրա համար են դիմել դատարան, տեսնենք, թե մինչև ընտրության օրը դատարանը որևէ որոշում կկարողանա՞ կայացնել, թե ոչ։ Եթե դատարանը չհասցնի որոշում կայացնել մինչև այդ օրը, ապա ընտրությունները տեղի կունենան եղած երկու թեկնածուների միջև»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ստամբուլի «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ էստուկյանը։

Հարցին, թե ինչպիսին են ակնկալիքները, Էստուկյանն ասաց. «Ակնկալիք չկա, բարի սպասում կա, որ դատարանը մինչև այդ որոշում կկայացնի և կհատատ, որ այո, սխալ է տեղի ունեցել, որը հակասում է կրոնների ազատությանը, հետևաբար հնարավորություն կստեղծվի նոր կանոնագրով ընտրություն տեղի ունենա։ Սպասվելիք ամենաբարին սա է, բայց թե սա իրականություն կդառնա, թե ոչ, հիմա դժվար է կանխատեսել»։

Նա հավելեց, որ բոլորն էլ ընդունում են, որ այսօրվա կանոնադրությունը խնդրահարույց է. «Նույնիսկ այս կանոնադրության հետ համակերպվողները նույնպես ընդունում են, որ սխալ է տեղի ունեցել, որոշ հայ շրջանակների կողմից կամայական որոշում է կայացվել։ Որոշ հայ շրջանակներ կան, որոնք թելադրեցին, որ այսպես լինի, որ կանխեն Սեպուհ եպիսկոպոս Սուլջյանի թեկնածության առաջադրումը»,-հավելեց Էստուկյանը։

Նա նշեց, որ եթե դատարանը չհասցնի մինչև ընտրություններ որոշում կայացնել, հնարավոր է համայնքը բոյկոտի ընտրությունները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում