Another Promise («Այլ խոստում») ֆիլմի թողարկումը կորեական հասարակությունը բաժանել է երկու թշնամական ճամբարի՝ առաջ քաշելով հասարակական բուռն քննարկում:
Ֆիլմը Samsung-ի անփութության պատճառով քաղցկեղով հիվանդացած և ընկերությունից փոխհատուցում չստացած մարդու իրական պատմության մասին է:
Ֆիլմը ֆինանսավորվել է դրամահավաքի միջոցով: Պատմությունն էկրանավորելու համար իրենց նվիրատվություններն են արել հազարավոր շարքային կորեացիներ: Չնայած իրավաբանական և դրամական բոլոր դժվարություններին՝ ֆիլմը կարողացավ ողջ երկրի կինոթատրոններում մեծ էկրան բարձրանալ:
Հարավային Կորեայի բնակչության մեծ մասը մեծ հարգանք է տածում ընկերության նկատմամբ, քանի որ Samsung-ին է բաժին հասնում երկրի ՀՆԱ-ի մոտ 25 տոկոսը:
Ars Technica-ի փոխանցմամբ՝ ֆիլմը մի աղջկա մասին է: Լրագրողները նշում են, որ ընկերության աշխատակիցների շարքում մահվան դեպքերը հասնում են 58-ի:











































