Սանկտ Պետերբուրգի պետականհամալսարանի դասախոս Օլեգ Սոկոլովը, ով կասկածվում է շրջանավարտ ուսանողուհու՝ Անաստասիա Յեշչենկոյի սպանության մեջ, պլանավորել էր ինքնասպան լինել: Այդ մասին շաբաթ օրը՝ նոյեմբերի 9-ին, հայտնում է 47news- ը:
Հրապարակման համաձայն՝ նա քննությանը հայտնել է, որ ինքը պլանավորել էր վերջ տալ սեփական կյանքին այն բանից հետո, երբ կազատվեր իր 24-ամյա ուսանողուհի Անաստասիա Յեշչենկոյի մարմնի մասերից: Դա պետք է տեղի ունենար Պետրոպավլովյան ամրոցում՝ զբոսաշրջիկների առջև: Սոկոլովը պետք է այնտեղ լիներ Նապոլեոնի հագուստով, որի կերպարը պատմաբանի ուսումնասիրության առարկան էր: Նա իր հետ հրաժեշտի նամակ կունենար, և կտակը կլիներ տանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սանկտ Պետերբուրգում ջրանցքն ընկած տղամարդուն հաջողվել է փրկել․նրա ուսապարկում գտել են կտրված ձեռքեր և տրավմատիկ ատրճանակ: Պարզվել է, որ նա Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի 63-ամյա պրոֆեսոր և պատմաբան Օլեգ Սոկոլովն է: Այժմ Սոկոլովը գտնվում է Մարիինյան հիվանդանոցում:
Սոկոլովի բնակարանում հայտնաբերվել է կնոջ դիակ: Նախնական տվյալներով ՝ սպանվել է ուսանողուհի Անաստասիա Եշչենկոն: Նա Սոկոլովի հետ գրել է Նապոլեոնի կենսագրության մասին աշխատություն: