Այսօր ԽՍՀՄ ժողովրդական երգչուհի Ալլա Պուգաչովայի ծննդյան օրն է: Երգչուհին դառնում է 65 տարեկան՝ հայտնում է ITAR-TASS-ը: Սական հոբելյարը ծննդյան օրը սկսել է նշել դեռ նախօրեից:
Պուգաչովան ծնվել է Մոսկվայում, ապա երաժշտական կրթություն ստացել Իպոլիտով-Իվանովի անվան երաժշտական ուսումնարանում:
16 տարեկանում բեմ է բարձրացել «Ռոբոտ» երգով: 26 տարեկանում Բուլղարիայում «Ոսկե Օրփեոս» փառատոնում կատարել է «Առլեկինո» երգը ու դարձել ԽՍՀՄ «թիվ մեկ» երգչուհին: Մինչ օրս երգչուհին կրում է այդ տիտղոսը:
Նրա երգացանկում ներառվել է ավելի քան 500 երգ, թողարկել է ավելի քան 100 ալբոմ, որոնց տպաքանակը գերազանցել է 250 մլն օրինակը:
5 տարի առաջ՝ իր 60-ամյակի օրը, Պուգաչովան հայտարարեց, որ հեռանում է բեմից:









































