The Metro-ն հայտնել է, որ Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Դիեգո Կոստան Լոնդոնի «Չելսի» կտեղափոխվի:
Լոնդոնյան ակումբը 50 մլն ֆունտ է վճարել 25-ամյա Կոստայի տրանսֆերի դիմաց: Այդպիսի որոշում է կայացրել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ով մտադիր է ամառային տարնսֆերային պատուհանի ժամանակ լուրջ փոփոխություններ կատարել հարձակման գծում:
Տեղեկությունների համաձայն` ակումբները համաձայնության են հասել Կոստայի տեղափոխության վերաբերյալ: Պաշտոնապես Կոստան որպես «Չելսի»-ի ֆուտբոլիստ կներկայացվի հունիսի 30-ին:







































