«Խորհուրդը պետք է բավականին կարևոր գործառույթ իրականացնի, այն է՝ պետական կառավարման բարձր օղակների և հանրության միջև կապն ապահովելն է, հանրությանն հուզող հարցերն ուսումնասիրելը, հանրության վերաբերմունքը երկրի համար կարևոր նշանակություն ունեցող հարցերի շուրջ ուսումնասիրելն ու ներկայացնելը երկրի բարձրագույն ղեկավարությանը: Մենք տեսնում ենք, որ տարիներ շարունակ այդ կառույցը մատնված էր անգործության: Եվ առնվազն ես չեմ հիշում 1 դեպք, երբ այդ կատույցը իր վրա դրված առաքելությունը իրագործել է»,-անդրադառնալով Հանրային խորհրդին՝ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:
Պատգամավորը նկատեց՝ Հանրային խորհրդի նախագահի հեղինակությունն այսօր անկում է ապրում: