ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում McDonald’s-ում 24-ամյա տղամարդու պատվիրած կանաչ թեյի մեջ մարիխուանա են լցրել՝ գրում է Fox News-ը:
Ըստ երիտասարդի՝ թեյը խմելուց հետո զգացել է, թե ինչպես է «թռչում»:
Ամերիկացին McNuggets է պատվիրել 10 կտոր հավով, և քաղցր թեյ՝ սառույցով և կիտրոնի լրացուցիչ չափաբաժնով (extra lemon): Տղամարդը կարծում է, որ աշխատակիցը սխալմամբ «extra lemon»-ը շփոթել է թմրադեղի փողոցային անվանման հետ: Նա հայտարարել է, որ գտել է երեք տոպրակ մարիխուանա մի բաժակ թեյի մեջ, բայց միանգամից չի գիտակցել, որ դա թմրանյութ է, քանի որ մինչ այդ տղամարդը երբեք չէր օգտագործել մարիխուանա և չգիտեր, թե ինչ համ ունի այն:
Խուճապի մեջ ամերիկացին զանգահարել է գործատուին և հորը: Այժմ գործի ուսումնասիրում է ոստիկանությունը:
«Մեր հաճախորդների անվտանգությունն ու բարեկեցությունը միշտ եղել են և մնում են մեր գերակայությունը: Մենք լիովին համագործակցում ենք իրավապահ մարմինների հետ բոլոր բողոքների հետքերով»,- հեռուստաալիքին ասել են ընկերությունում։