Չինացի այլախոհ Լյաո Իվուն, որը հիմա գտնվում է Գերմանիայում, պատմել է բրիտանական BBC-ին, որ փախել է իր երկրից, որպեսզի աշխարհին պատմի, թե ինչ է կատարվում իր հարազատ երկրում:
Լյաո Իվուն պոետ է, որը բանտում է անցկացրել մի քանի տարի այն բանի համար, որ գրել է Տյանանմեն հրապարակում տեղի ունեցած իրադարձությունների մասին, երբ, որոշ տեղեկություններով, գնդակահարվել է մի քանի հարյուրից մինչև մի քանի հազար մարդ:
Նա նշել է, որ իրեն ձերբակալել են այն գրառումների համար, որոնք կատարել է չինական հասարակության ամենաստորին շերտերում գտնվող մարդկանց հետ զրույցների արդյունքում: Չինաստանի իշխանությունները նրան 17 անգամ մերժել են ելքի արտոնագիր տրամադրել: Սակայն Լյաո Իվուին հաջողվել է նախ հատել Վիետնամի սահմանը, ապա՝ հայտնվել Գերմանիայում:







































