Monday, 13 05 2024
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է

Պետք է լինի զրո հանդուրժողականություն քրեական բարքերի դեմ. ինչու են ԲՀԿ-ականները հանդուրժող և դեմ նախագծին

Թեև ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում կառավարության նախագիծը, որով առաջարկվում է քրեական ենթամշակույթ կրող անձանց, խմբավորումներին ենթարկել քրեական պատասխանատվության, դրական եզրակացություն ստացավ, սակայն այն ԱԺ-ում ուղեկցվեց բավական զավեշտալի քննարկումներով։ Քննարկումների կիզակետում էլ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էր, որը դեմ է այս օրենքին։ Գևորգ Պետրոսյանը նախ հայտարարեց, որ քրեական հեղինակություններին, օրենքով գողերին ճանաչում է, գիտի և չի կարծում, որ «գողականներին» պետք է դատել, քանի որ նրանք ոչ ոքի անհանգստություն չեն պատճառում։ Ապա ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին հարցրեց՝ «էս երկրում ամենակարևորը էս հարցե՞րն են: Մեր երկրում առաջընթացի խոչընդոտը քրեական հեղինակություննե՞րն են»: Պետրոսյանի համար կասկածելի էր՝ ո՞նց են ստուգելու, որ իմանան՝ քրեական բարձրագույն հեղինակություն ունեցող ա՞նձ է, թե՞ ոչ, որ պատժեն. «Ո՞ւմ են հարցաքննելու, որ էսինչը ինքնախաբեությամբ չի ապրում կյանքում: Արդյոք էս երկրում ամենավտանգավորը էն մարդն է, որն իր հեղինակությունն օգտագործելով՝ ասենք, թե տարիներով դատական ատյաններում չլուծված գործ կա, մի բառով ասում է՝ ընկեր ջան, էս գումարը, որ վերցրել ես, տար տուր էս մարդուն: Ո՞նց եք ստուգելու, եթե ամեն մեկն իր բալկոնից հայտարարի՝ ես քրեական հեղինակության բարձր աստիճանակարգ ունեցող մարդ եմ, ամբողջ երկրի քննչական մարմինները պետք է գնան դրա հետևի՞ց: Կարող է մեկը հարբած ժամանակ ուզենա իրեն երևակայի, ասի՝ ես քրեական հեղինակություն եմ, տղերք ջան, ասեք տենամ՝ ինչ է եղել ձեր մեջ, տանեն մարդուն դատե՞ն»: Ապա Գևորգ Պետրոսյանը հայտարարեց. «Ես էն մարդկանցից եմ, որ աշխատանքից ուղիղ տուն չեմ գնում, երբեմն նաև տնից միայն ուղիղ աշխատանքի չեմ գալիս, շփվում եմ տարբեր կատեգորիաների հետ: Ես վերջին տարիներին չեմ լսել, որ ՀՀ-ում քրեական հեղինակություն ունեցող մարդիկ այդպիսի անհանգստություն պատճառեն:

Ճիշտ է, կան առանձին դեպքեր, բայց չեմ լսել, որ քրեական աշխարհն էսօր ինչ-որ անհանգստություն պատճառի: Ավելի ուրիշ մարդիկ կան, որ ուրիշ վտանգ են ներկայացնում, ազատության մեջ թրև են գալիս, բայց քրեական չեն համարվում»:

Ըստ պատգամավորի, այս նախագծով, որը դատարաններին հայեցողական մոտեցման հնարավորություն է տրվում, մարդկանց ճակատագրերի հետ են խաղալու.

«Քրեական հեղինակություններն էլ են մարդիկ, ունեն իրենց իրավունքներն ու արժանապատվությունը ու շատերից ավելի բարձր արժանապատվություն, որոնք ազատության մեջ վխտում են, բայց նախկինում չեն հարուցել Քրեական օրենսգրքի զայրույթը… Էդպես է՝ եկեք բոլորին տանենք լցնենք բերդերը, պրծնենք»:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքերով՝ նախագիծը մեկ հարց է, իսկ նախագծով լուծվելիք խնդիրը՝ մեկ այլ հարց։ Հետևաբար, եթե ինչ-որ մեկը դեմ է նախագծին, ապա պետք է հասկանալ՝ նա ընդունո՞ւմ է, որ քրեական ենթամշակույթ ասվածը գոյություն ունի, թե՞ ոչ, և եթե գոյություն չունի, ապա պետք է բնականաբար դեմ լինել նախագծին։ «Հետևաբար պետք է ոչ թե դեմ լինել նախագծին ընդհանրապես մերժելու առումով, այլ նախագիծն ավելի լավացնելու, ավելի արդյունավետ իրավական մեխանիզմներ ներդնելու տեսակետից։ Ինձ համար, հաշվի առնելով երկարամյա դիտարկումները, թե ՔԿՀ-ներում, դատապարտյալների և կալանավորված անձանց պահման վայրերում, դիտարկումները ընտրությունների ժամանակ և մարդու իրավունքների խախտումների գործերով առանձին դեպքերում այն գործոնները, որոնք էական նշանակություն են ունեցել, պնդում եմ, որ քրեական աշխարհ հասկացողությունը, իր հակամշակույթով, իր գործիքներով և իր հակամարդկային բովանդակությամբ, առկա է։ Այն տարիներ շարունակ օգտագործվել է նախորդ իշխանության կողմից կոռուպցիոն նպատակների համար, օգտագործվել է և հիմնական երաշխիքներից մեկն է հանդիսացել անպատժելիության համակարգի ձևավորման գործում։ Այն ունեցել է քաղաքական իշխանության բարձր հովանավորությունը և եղել է պետությունը զավթելու ինստիտուտներից մեկը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սաքունցը։ Նրա խոսքերով՝ այդ առումով պետք է, որ քրեական աշխարհի և քրեական հակամշակույթի դեմ առաջնային պայքար լինի։ Եվ այդ առումով շատ ողջունելի է կառավարության նախագիծը, որը հանդիսանում է պետության կողմից մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում իր պարտավորությունների կատարման քայլերից մեկը։

«Քրեական աշխարհը ՔԿՀ-ներում, իրենց տարբեր ինստիտուտներով, մասնավորապես «օբշյագ»-ով, հիերարխիկ հարաբերություններով, տարիներ շարունակ հանդիսացել են մարդու իրավունքների մարտահրավերներ, փակ հաստատություններում կոռուպցիոն սխեմայի ապահովող։ Հետևաբար, ավելի քան անհրաժեշտ է դրա դեմ պայքարը։ Բոլորովին համաձայն չեմ այն տեսակետի համար, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարը առաջնային խնդիր չէ։ Հակառակը, դա արմատավորվել է հենց անտարբերության հետևանքով։ Ներկայումս պետք է իրավական մշակույթը արմատավորվի, և այս նախագիծը այդ ճանապարհին առաջին քայլերից մեկն է։

Քրեական աշխարհի ներկայացուցիչները չպետք է ունենան այն պատկերացումը, թե թավշյա հեղափոխությունից հետո իրենք գտնվելու են այն արտոնյալ պայմաններում, որը ունեցել են նախորդ իշխանության ժամանակ։ Նրանք չպետք է նաև հույս ունենան, որ երբևիցե կարող են ակնկալել քաղաքական իշխանության ոչ թե լոյալությունը, այլ համագործակցությունը։ Սա հստակ ուղերձ է հանրությանը, առանձին պետական ինստիտուտներին և կրթական ոլորտին, որտեղ քրեական ենթամշակույթը մտել էր որպես օրինակելի վարքագիծ աշակերտների, ուսանողների մոտ։ Հետևաբար, եթե ոչ այս խնդիրը, ապա որ խնդիրն է առաջնահերթ»,- նկատեց իրավապաշտպանը։

Մեր դիտարկմանը՝ տարօրինակ չէ, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամ պատգամավորն է դեմ արտահայտվում քրեական ենթամշակույթի դեմ պայքարող նախագծին, Սաքունցը նկատեց. «Ամեն մեկն ըստ իր շարժառիթով է մոտենում հարցին, բայց իրավական և ժողովրդավարական երկրի մարտահրավերը հանդիսացող խնդիրը, ինչպիսին քրեական ենթամշակույթն է, այն չդիտարկելը առաջնային խնդիր՝ նշանակում է ոչինչ չհասկանալ կամ կանխամտածված չհասկացողի կեցվածք ընդունել։ Շատ ժողովրդավարական երկրների պրակտիկան հուշում է, որ քրեական աշխարհի դեմ պայքարը իրավական և ժողովրդավարական պետություն ունենալու գլխավոր երաշխիքներից է»։

Իրավապաշտպանն ամեն դեպքում կարծում է, որ նախագծում շտկումների կարիք կա, որոշակիացնելու, կոնկրետացնելու խնդիր կա, որը, թերևս, քննարկումների ժամանակ վեր կհանվի։ Դրանից զատ, Սաքունցի խոսքերով, խնդիր կա նաև առաջնահերթ վերապատրաստելու իրավապահ համակարգը։ «Մի բան ակնհայտ է՝ պետության ներսում, բոլոր ոլորտներում պետք է լինի զրո հանդուրժողականություն քրեական բարքերի, քրեական ենթամշակույթի, քրեական արժեքների և սկզբունքների դեմ»,-եզրափակեց իրավապաշտպանը։

Նկատենք, որ ԲՀԿ-ի այս կեցվածքը, քրեականների, գողականների դեմ չգնալը թերևս պայմանավորված է հենց այն հանգամանքով, որ իրենց կուսակցության առաջնորդը սերտ կապեր ունի նմաններից շատերի հետ, բայց այդ վարքագծով պատգամավորները ևս տեղ են գտել հենց իրենց կուսակցության մեջ, որի վառ օրինակը Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է։ Իսկ Գագիկ Ծառուկյանի, Սերժ Սարգսյանի ու ռուսական կրիմինալ աշխարհի վառ ներկայացուցիչ Ռուբեն Թաթուլյանի՝ Ռոբսոնի լուսանկարը բոլորն են հիշում։ Դե, իսկ նույն ԲՀԿ-ն, նախորդ իշխանությունը բոլոր ընտրությունների ժամանակ ձայներ ստանալու համար ապավինել են հենց կրիմինալ աշխարհի օգնությանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում