Դեռ 2000-ականների սկզբին Քելի Օսբորնն ու Փերիս Հիլթոնը լավագույն ընկերուհիներ էին: Սակայն դա երկար չի տևել. առաջին անգամ նրանք վիճել են ինը տարի առաջ: Այդ ժամանակվանից սկսած շատ ջուր է հոսել, սակայն օրերս Օսբորնն ու Հիլթոնը հանրության առջև կրկին վիճել են, գրում է spletnik.ru-ն:
Դեպքը տեղի է ունեցել Coachella փառատոնի ժամանակ, երբ, մամուլի տվյալներով՝ երկուսն էլ հայտնվել են նույն VIP-գոտում: Քելին ընկերների հետ վայելել է հանգիստը, իսկ ահա Փերիսին ոչ մի կերպ չի հաջողվել իրեն ընկերակցողներ գտնել և իր չարությունը Օսբորնի վրա է թափել, հայտարարելով, որ վերջինս վատն է և չի ցանկանում ուշադրություն դարձնել իր նախկին ընկերուհու վրա:
Օսբորնն իհարկե զարմացել է: Ավելի ուշ Twitter-ի իր էջում նա գրել է. «Փերիս, խնդրում եմ, մեծացիր: Հարկ չկա երեխայի պես վարվել: Կարելի էր առանց դրա էլ մեզ միանալ: Այժմ 2005թ. չէ, դա արդեն ոչ ոքի չի հուզում»:
Սակայն, որոշ ժամանակ անց նա ջնջել է իր գրառումը՝ որոշելով հարաբերությունները հայտնի շիկահերի հետ դեմառդեմ պարզել:












































