ԵՄ ԱԳ նախարարները Սիրիայի իշխանություններին կոչ են արել արագ ավարտել երկրից քիմիկատների դուրսբերումը: Այս մասին ասվում է ԵՄ արտաքին գործերի խորհրդի ամփոփման մեջ, որը տեղի է ունենում Լյուքսեմբուրգում, հաղորդում է RIA Novosti-ն:
«Խորհուրդը կրկին կոչ է անում անհապաղ ավարտել քիմիական զենքի դուրսբերումը, որն արդեն ուշացել է, ինչպես նաև Սիրիայի իշխանություններին կոչ է անում կատարել իր պարտականությունները` համապատասխան ՄԱԿ-ի 2118 բանաձևի և ՔԶԱԿ-ի` քիմիական զենքի պահեստները, այդ թվում դրա արտադրության համար նախատեսված սարքավորումները վերացնելու որոշման»,- ասվում է կոմյունիկեում:
Փաստաթղթում նշվում է, որ «քիմիական զենքի ծրագիրը պետք է ամբողջությամբ ոչնչացվի, և Սիրիան պետք է համաշխարահային հանրությանը ցույց տա, որ կատարում է իր բոլոր պարտականությունները: ԵՄ-ն կրկին ընդգծում է, որ 2013-ի օգոստոսի 21-ին քիմիական հարձակման համար պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն»:








































