ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը առաջիկա ժամերին ռուս պաշտոնատար անձանց հետ կքննարկի Ուկրաինայի հարավ-արևելքում տիրող դրությունը: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկին:
Նա հաստատել է, որ Պան Գի Մունը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովի հետ: «Մենք սպասում ենք, որ առաջիկա ժամերին նա կկապվի նաև ՌԴ-ի պաշտոնատար անձանց հետ»,- ասել է Դյուժարիկը:








































