Գերմանիայի ֆուտբոլային ասոցիացիայի կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել Մյունխենի «Բավարիա»-ի բրազիլաի պաշտպան Ռաֆինյային որակազրկել 3 խաղով:
Որակազրկման պատճառը Բունդեսլիգայի 30-րդ տուրի «Բավարիա»-«Բորուսիա» հանդիպման ընթացքում բրազիլացու ոչ մարզական պահվածքն էր: Մասնավորապես, Ռաֆինյան ճանկռել էր Հայաստանի ազգային հավաքականի և դորտմունդյան ակումբի կիսապաշատպան Հենրիխ Մխիթարյաի դեմքը: Հիշեցնենք, որ հադնիպումը ավարտվել է դորտմունդյան ակումբի 3:0 հաշվով հաղթանակով, իսկ Մխիթարյանին հաջողվել էր խփել իր թիմի առաջին գնդակը:
Նշենք նաև, որ «Բավարիա»-ի ղեկավարությունը ընդունել է կարգապահական կոմիտեի կայացրած որոշումը և չի պատրաստվում բողոքարկել այն:






































