Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտության բորբոքումը մայիսին կայանալիք նախագահական ընտրությունների համար սպառնալիք է ներկայացնում: Այս մասին գրում է Interfax-ը:
«Ուկրաինայի անկախության և ինքնիշխանության հետզհետե աճող խախտման բոլոր կանխամտածված նախանշանները կան, և դա շատ վտանգավոր է»,- ասել է նա:
Նրա խոսքերով` Ռուսաստանի վարքագիծն իրենից ներկայացնում է Ուկրաինայի իրավիճակի կանխամտածված ապակայունացում և, դրանով հանդերձ, սպառնալիք մայիսի 25-ին կայանալիք նախագահական ընտրություններին:
Նախարարը հավելել է, որ «վերջին օրերի ընթացքում Ուկրաինայում իրադարձությունների զարգացումը ճգնաժամի ակնհայտ և վտանգավոր բորբոքում է, ուստի պետք է լինի հստակ միջազգային արձագանք»:










































