Երիտասարդական Չեմպիոնների լիգայի գավաթի խաղաարկության եզրափակիչ խաղում, որը կայացավ շվեյցարական Նիոն քաղաքում, կատալոնական «Բարսելոնա»-ն 3:0 հաշվով հաղթանակ տոնեց պորտուգալական «Բենֆիկա»-ի նկատմամբ:
Նշենք, որ այս մրցաշարն առաջին տարին է, ինչ անցկացվում է ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո: Խաղի 9-րդ րոպեին հաշիվը բացեց Ռոդրիգո Տարինը, իսկ պորտուգալական ակումբի ֆուտբոլիստ Ռոմարիու Բալդեն 14-րդ րոպեին վրիպեց 11-մետրանոց նշակետից:
Այնուհետև, 33-րդ և 88-րդ րոպեին հեղինակած գոլերի շնորհիվ դուբլ ձևակերպեց Մունիր Էլ-Հադադին` իր թիմին հաղթանակ պարգևելով այս մրցաշարում:
«Բենֆիկա» – «Բարսելոնա»` 0:3
0:1 Տարին (9’), 0:2, 0:3 Էլ-Հադադի (33’, 88’)







































