Գարուն-ամառ սեզոնը հարսանիքների ավանդական ժամանակն է, և Victoria’s Secret հայտնի բրենդը առաջարկում է հարսանեկան նոր ներքնաշորերի հավաքածուն, գրում է lady.ru-ն: Սեքսուալ, հիմնականում սպիտակի երանգներով, ժանյակների և թափանցիկ կտորների համադրությամբ, այս ներքնաշորերը ցուցադրում են թոփ-մոդելներ Լինդսի Էլինգսոնը և Անաիս Պուլյոն:
Իսկ նրանց, ովքեր ցանկանում են իրենց զուգընկերներին ամեն օր գայթակղել, մադրիդյան El Corte Inglés հանրախանութը առաջարկում է 2014 թ. ռոմանտիկ ներքաշորերը, որոնք ցուցադրում է Ֆաննի Ֆրանսուան:









































