«Բենֆիկա»-ի ղեկավարությունը յուրահատուկ կերպով է շնորհակալություն հայտնել ակումբի երկրպագուներին` հենց «Էստադիո Դա Լուշ» մարզադաշտում:
«Ռիու Ավե»-ի նկատմամբ տոնած հաղթանակից անմիջապես հետո (4:0) հատուկ սարքերի օգնությամբ մարզադաշտի տրիբունաներում գտնվող երկրպագուների ուղղությամբ են իջեցվել «Բենֆիկա»-ի մարզաշապիկները` որպես նվեր ակումբի համակիրներին:
Առայժմ հայտնի չէ, թե պորտուգալական ակումբի ղեկավարությունը շարունակելու է արդյոք նմանատիպ կերպով ապագայում ևս տարածել թիմի մարզաշապիկները:










































