ԵՄ խորհուրդը կքննի Ուկրաինայի դաշնայնացման վերաբերյալ «հանրաքվե անցկացնելու հնարավորությունը»: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը Լյուսեմբուրգում ԵՄ 28 երկրների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ, գրում է ITAR-TASS-ը:
«Այդ հարցը կքննարկվի Ուկրաինայի դրության կարգավորման ավելի լայն համատեքստում, որը մենք հույս ունենք ձեռք բերել Ժնևում կայանալիք Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ուկրաինայի ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում»,- ընդգծել է նա:










































