Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ԱԺ-ում ներկայացրեց կառույցի բյուջեն: Սա 2020թ-ի բյուջեի վերջին քննարկումն է խորհրդարանում: Թաթոյանը խոսեց ինչպես հատկացումների, այնպես էլ ոլորտի խնդիրների ու առաջիկա ծրագրերի մասին: Պատգամավորները հատկապես հետաքրքրվեցին ՄԻՊ-ում հաստիքների ավելացման հարցով, որի անհրաժեշտությունը կա, սակայն դեռ դրա վերաբերյալ քննարկում կառավարությունում չի եղել: Փոխարենը հստակ է հաստատությունների վերակազմակերպման ծրագիրը, որի վերաբերյալ ևս խորհրդարանականները հարցեր ուղղեցին Թաթոյանին: