Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խոստովանել է, որ «ցանկացել է ծամել իր փողկապը»՝ Եվրամիությունից Բրիտանիայի ելքի հարկադիր ձգձգման պատճառով՝ հայտնում է STV News-ը:
«Ես հասել եմ այն կետին, երբ ես ուզում էի հուսահատությունից ծամել իմ փողկապը»,- ասել է Ջոնսոնը նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկի մասին իր ելույթում։
Վարչապետի հուսահատության պատճառն այն էր, որ նա չկարողացավ խորհրդարանից աջակցություն ստանալ Եվրամիության հետ իր պայմանավորվածության համար, ինչը հանգեցրեց Brexit-ի հարկադիր հետաձգմանը: