ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում շարունակվում է դասադուլը՝ բուհական ծրագրերում հայոց լեզու, հայոց պատմություն և հայ գրականություն առարկաները ոչ պարտադիր դարձնելու մասին որոշման հետ կապված:
«Եթե մենք տեսնում ենք, որ պետության գլխում կանգնած է մի այնպիսի նախարար, որն իր սեփական երկրի հիմքը չի կարողանում կառուցել ու հանում է «Հայոց լեզու» ու «Հայոց պատմություն» առարկաների պարտադիր լինելը, նշանակում է՝ նա, առհասարակ, նախարար կոչվելու իրավունք չունի», – լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ ուսանող Էմմա Գրիգորյանը։