Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Երևանն ու Մոսկվան փորձում են վստահել իրար

Նոյեմբերի 5-ին Երևանում տեղի ունեցավ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստը։ Չխորանալով դրա մանրամասների մեջ՝ նկատենք, որ համանման հավաքները չափազանց կարևոր են, չնայած այն հանգամանքին, որ ՀԱՊԿ անդամ պետություններում խորհրդարանները երկրորդական դեր են զբաղեցնում։ Փաստացի դրանք վճռական ազդեցություն չունեն և չեն էլ կարող ունենալ քաղաքականության մշակման և կյանքի կոչման գործընթացում։ Բայց միևնույն է, ինչպես Երևանում, այնպես էլ որևէ այլ տեղում անցկացվող նմանատիպ նիստերը երբևէ չեն կորցնում իրենց կարևորությունն ու արդիականությունը, քանի որ այս պարագայում էականը բարձրացվող հարցադրումներն ու դրանց պատասխաններն են, ինչն էլ հայկական կողմը տարատեսակ ձևաչափերով փորձում է իրականացնել։

Մեզ հետաքրքրող ամենակարևոր հարցադրումը վերաբերվում է ՀԱՊԿ անդամ երկրների՝ Ադրբեջանին զենք վաճառելու խնդրին։ Սա չափազանց լուրջ մարտահրավեր է, որի վերաբերյալ Հայաստանը պետք է խոսի միշտ և բոլոր հնարավոր առիթներով։ Մյուս կարևոր հարցացրումը կապված է ՀԱՊԿ-ի բովանդակության հետ։ Համանման միջոցառումների միջոցով Երևանը պետք է կարողանա ինքն իր համար հստակեցնել, թե ինչի համար է ի վերջո նախատեսված այդ կառույցը, ի՞նչ կարելի է դրանից ակնկալել ու պահանջել։ Եվ վերջապես, ՀԱՊԿ-ի կայացման և էլ ավելի հզորացման գործում ի՞նչ առաքելություն և մասնակցություն պետք է ունենա հայկական կողմը։

Սրանք կարևոր հարցադրումներ են, որոնց մասին անցյալում ո՛չ մտածել են և՛ ոչ էլ խոսել։

Ի դեպ 12-րդ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի համատեքստում պետք է նկատենք, որ հայ-ռուսական փոխհարաբերությունները, կարծես թե, բավական բարձր մակարդակի են, ի հակադրություն դավադիր շրջանակների այն պնդումների, իբրև թե միջպետական փոխհարաբերությունները խզված են, փակուղային են կամ էլ խորը ճգնաժամի մեջ են։ Փաստենք, որ հայկական և ռուսական կողմերն ամենևին էլ համեստ չէին իրար գեղեցիկ հաճոյախոսություններ ձոնելու տեսանկյունից՝ անընդհատ շեշտադրելով այն հանգամանքը, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է և վերջ։ Սա իհարկե կարևոր հանգամանք է․ եթե Ռուսաստանը պարբերաբար անհանգստանում է Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի փոփոխությամբ, ապա ինչո՞ւ համանման մտահոգություններ չի կարող հայտնել հայկական կողմը։ Այս տրամաբանությամբ Մոսկվան պետք է միշտ բարձրաձայնի դաշնակցային իր պարտավորությունների մասին։

Եզրափակելով միտքը՝ արձանագրենք նաև հետևյալը․ Ինչպես ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի, այնպես էլ միջպետական մակարդակում, Հայաստանի նոր կառավարության և Մոսկվայի միջև արդեն իսկ ձևավորվել է փոխհարաբարեությունների ու փոխըմբռնման նոր ավանդույթ, որն ունի իր տրամաբանությունն ու էությունը։ Կողմերն աստիճանաբար փորձում են վստահել իրար, իսկ վստահությունը գործի կեսն է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում