Saturday, 06 06 2026
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
Վեց երկիր վտանգի տակ է «Դատաստանի օրվա սառցադաշտի» հալման պատճառով. Daily Express
​«Գող Բջե»-ն հրահանգել է «Տեցիկ»-ին պատժել «Գոջո»-ին. քրեական հեղինակությունները ձերբակալվել են
16:30
Գերմանիայում աղքատության մակարդակը հասել է 16,1%-ի
Նվերներ՝ 18 տարեկանը լրացած ընտրողների համար
16:10
Միջաստղային գիսաստղում «այլմոլորակային ազդանշաններ» չեն հայտնաբերվել
Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր
15:50
Մերիլին Մոնրոյի իրերը վաճառվել են ավելի քան 2,5 մլն դոլարով
Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է. ԿԳՄՍ նախարարը ծաղիկներ է խոնարհել նրա շիրիմին
15:30
Աճուրդում կներկայացվեն կայսերական ընտանիքի եզակի զարդեր
Որոշ ողորմելիներ մնացել են դիփֆեյքի և լռության օրվա խախտման հույսին. Վահագն Ալեքսանյան
15:10
«Աշխարհի վերջի» սառցադաշտի հալոցքը կարող է վտանգել 6 երկիր
ԵԱՏՄ-ում Հայաստանը քաղաքակրթական «դիսոնասն» է ստեղծում
14:50
Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել
Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը
Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ. Արաղչի
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին
Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ
Շուրջ 30 աշակերտ այցելել է Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիա՝ ծանոթանալու գիտական աշխատանքի միջավայրին
Պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում. ՔԿ

Արևմուտքը պետք է ռազմական աջակցություն ցուցաբերի ուկրաինացիներին Ռուսաստանի դեմ պայքարում. Բժեզինսկի

Արևմուտքի պետությունները պետք է ռազմական աջակցություն ցուցաբերեն ուկրաինացիներին Ռուսաստանի դեմ պայքարում, որը չի թողնում Ուկրաինայի հերթական տարածաշրջաններ զավթելու փորձը: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական և ամերիկացի հայտնի վերլուծաբան Զբիգնև Բժեզինսկին СNN-ի եթերում:

«Ռուսաստանը հաստատում է, որ դա ապստամբություն է, իսկ իրականում ստուգում է՝ կարո՞ղ է զավթել այդ տարածքն առանց մեծ դիմակայության և շարունակել ասել, որ այդ տարածաշրջանն ինքնուրույն է առանձնացել Ուկրաինայից»,-ասել է նա:

«Ես ակնհայտ նմանություն եմ տեսնում մի քանի շաբաթ առաջ Ղրիմում տեղի ունեցածի և այժմ արևելքում տեղի ունեցողի միջև: Առանց ճանաչողական նշանների համազգեստով ավազակների խմբերն անսպասելիորեն հայտնվում են և գրեթե նման են նրանց, ովքեր Ղրիմում էին, և արևելքի մի քանի քաղաքներում փորձում անել նույն բանը, ինչ այնտեղ»,- նշել է վերլուծաբանը:

Բժեզինսկին նշել է, որ դիմակայության դեպքում ռուսները ծրագրում են զորքեր մտցնել, որոնք կենտրոնացած են Ուկրաինայի հետ սահմանին, և նշել, որ իրադարձությունների հետագա զարգացումը մեծապես կախված կլինի հենց ուկրաինացիներից:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը, առանց դիմակայության, հերթական ուկրաինական տարածաշրջանների հետ անում է այն, ինչ Ղրիմի հետ, և Արևմուտքը նման դեպքում ակտիվորեն չի միջամտի գործերին:

«Եթե որոշեն դիմակայություն ցուցաբերել, ապա հավանաբար նրանք կպարտվեն քայլ առ քայլ, սակայն եթե այդ դիմակայությունը շարունակվի, ապա Արևմուտքը, դուր գա դա նրան թե ոչ, կլինի հասարակական մեծ ճնշման ներքո՝ նրանց օգնություն ցուցաբերելու»,- ասել է նա:

Բժեզինսկին կոչ է արել հնարավորինս շուտ այդ մասին պաշտոնապես տեղեկացնել ուկրաինացիներին, քանի որ դա նույնպես կարող է նվազեցնել զինված հակամարտության շանսերը:

Բժեզինսկին զուգահեռներ է անցկացրել Ուկրաինայի իրադարձությունների և Վիետնամում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի դիմակայության միջև:

«Բավական է մտածել Վիետնամի մասին: Մենք այնտեղ հազարավոր մարդիկ ենք կորցրել, իսկ ո՞վ էր զինում վիետնամցիներին: Ռուսները: Նրանք դրանում ոչ մի վատ բան չէին տեսնում, քանի որ դրանում տեսնում էին իրենց աշխարհաքաղաքական շահը»,- նշել է նա՝ հավելելով, որ Ուկրաինայի դեպքում իրենք կարող են լինել ակտիվ նույն առումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում