Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Պեպեն հանդիպել է երկրպագուների հետ՝ նրանց հետ շփվելու և հարցերին պատասխանելու համար:
Պորտուգալացին նշել է, որ «Արքայական ակումբ»-ը վճռական է տրամադրված ու մտադիր է հաղթել բոլոր մրցաշարերում, որոնց մասնակցում է:
«Զգում ենք երկրպագուների աջակցությունն ու շնորհակալ ենք ձեզ դրա համար: Հիմա մրցաշրջանի ամենաբարդ հատվածն ենք անցկացնում:
Կարող եմ երկրպագուներին խոստանալ, որ կանենք հնարավորը տիտղոս նվաճելու ու նրանց սպասելիքներն արդարացնելու համար: Յուրաքանչյուր խաղում ներդնելու ենք մեր ողջ ուժերը»,- հայտարարել է Պեպեն:







































