Ապրիլի 14-ին Վիեննայում տեղի կունենա Ուկրաինայի արևելքում իրավիճակի հարցով ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստ, Twitter-ում հայտնել է կազմակերպությունում Շվեյցարիայի նախագահությունը:
«Շվեյցարիայի նախագահությունն այսօր՝ ժամը 16:00-ին, Մշտական խորհրդի հատուկ նիստ կգումարի, որի ժամանակ կքննարկվեն Ուկրաինայում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները»,- հաղորդագրության տեքստը բերում է «Ինտերֆաքս Ուկրաինան»:
Ավելի վաղ հայտնում էին, որ ԵԱՀԿ-ներկայացուցիչները մեկնել էին Սլավյանսկ՝ անձամբ ականատես լինելու քաղաքում տեղի ունեցողին և միջազգային մակարդակով օբյեկտիվ տեղեկություն տալու:









































