Thursday, 25 06 2026
Իսրայելը հայտարարել է Գազայում «Իսլամական ջիհադի» ստորաբաժանման հրամանատարի ոչնչացման մասին
Մեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ նախարարը հետևել է ընթացքին
Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել է ներքին անվտանգության հարցերը
Երևանում տեղի է ունեցել IUCN Հայաստանի ազգային կոմիտեի գործունեության մեկնարկին նվիրված ընդունելություն
19:30
App Store-ից հեռացվել են VK հոլդինգի մի շարք հավելվածներ
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալություններ են իրականացվել
19:10
Հարավային Կորեայի դատախազությունը կրկին մահապատիժ է պահանջել նախկին նախագահի համար
Վերաքննիչը բեկանել է Աջապահյանի գործով դատավճիռը
18:50
Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Կուբայի վրա ճնշումը
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
18:30
Արևմուտքը Կիևին 375 միլիոն եվրո կհատկացնի էներգետիկայի համար. Շմիհալ
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ
18:10
Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը
Մոսկվան արևմտյան «մշուշներին» չի հավատում․ Ռուսաստանը «կանցնի լիակատար ավտարկիայի»
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին
Այլևս քողարկված խոսելու կարիք չկա․ այս ընտրարշավի ընթացում ոչ մի թաքնված թեմա չի եղել․ վարչապետ
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
Մարդիկ «Նիժնի Տապռից» եկել են, Հայաստանը լավ չգիտեն․ վարչապետ
Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել

Ադրբեջանին «Պոլոնեզի» ու «Սմերչի» մատակարարման հարցը պետք է կոշտ դնել ՀԱՊԿ-ի մեր դաշնակիցների առջև

Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի կարծիքով՝ ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից Ադրբեջանին զինամթերք վաճառելը լուրջ խնդիր է։ Այս տեսակետը, ի դեպ, վերջին տարիներին ակտիվորեն շրջանառվում է փորձագիտական ու քաղաքական շրջանակներում՝ չնայած Մոսկվայից հնչող բոլոր այն պնդումներին, թե դա իրականացվում է բիզնես գործարքի շրջանակներում։ Հարությունյանի դիտարկմամբ՝ ՀԱՊԿ-ին առնչվող խնդրի մասին պետք է բարձրաձայնվի, որ դրանք լուծում ստանան: «Պաշտոնական Երևանը պետք է հասնի նրան, որ ՀԱՊԿ անդամ պետությունները, զենք մատակարարելով, չխախտեն այն բալանսը, որն առկա է Ղարաբաղյան հակամարտության գոտում»,- նշել է նա։

Հայաստանում նման ու այլ հարցերի վերաբերյալ քննարկումների ծավալումը, ՀԱՊԿ-ի հասցեին հնչող քննադատությունները ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի սրտով չեն: «Բոլորս հիշում ենք, թե ինչպիսի ակտիվությամբ էր քննարկվում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված հարցը. կազմակերպության շրջանակում խնդիրներ են առաջանում համերաշխության հետ կապված, այդ թվում նաև Ադրբեջանի հետ հարաբերությունների համատեքստում։ Այդ հարցերը, անխոս, շատ կարևոր են և պահանջում են ուշադրություն, քննարկում։ Այդ քննարկումների, բանավեճերի ու մեկնաբանությունների հետևում երբեմն չի երևում ՀԱՊԿ-ի առանցքային գործունեությունը, որն իրականացվում է ամեն օր»,- նշել է դեսպանը։

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ մենք ոչ միայն իրավունք ունենք, այլև պարզապես անհեթեթ կլիներ, եթե լռության մատնեինք ՀԱՊԿ-ի հետ կապված խնդիրները, այդ թվում՝ զենքի մատակարարումը Ադրբեջանին. «Շահերի հակասությունների սրումը կամ ներսում Ռուսաստանի և նաև Բելառուսի կողմից բիզնես հետաքրքրությունների մեծացումն ակնհայտ է, ու դա ուղիղ հակասությունների մեջ է մտնում Հայաստանի ազգային և պետական շահերի հետ։ Ուստի եթե դեսպանը կարծում է, որ ՀԱՊԿ-ի որոշ դրական քայլեր մնում են ստվերում, և տեղի է ունենում միայն քննադատական վերաիմաստավորում այդ կազմակերպության մեջ Հայաստանի դերի մասին, նա սխալվում է»։

Դիլբարյանը մանրամասնեց. «Հայաստանի համար անվտանգության խնդիրը մնում է առաջնային։ Եթե անգամ ընդունենք, որ նրանք փորձում են համաչափություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի զինման գործընթացում, միևնույն է՝ հանգեցնում է ոչ դրական արդյունքների, երբ վտանգում են մեր ժողովուրդների անվտանգությունը տարածաշրջանում։ Ուստի եթե ՀԱՊԿ-ը կոչված է լինելու անվտանգությանը միտված կազմակերպություն, ապա չպետք է լինի այդ փոխադարձ զինումը։ Այն զենքը, որ գնվում է, գնվում է օգտագործվելու համար։ Ընդ որում՝ եկեք նշենք, որ Հայաստանի զինումն իր ծավալներով զիջում է Ադրբեջանի զինմանը, և այնպես չէ, որ մենք էլ պետք է մտնենք զենք գնելու մրցավազքի մեջ։ Բայց այդ մրցավազքը Ադրբեջանը սկսել է ու հաջողությամբ իրականացնում է։ Ճիշտ է, դա անում է այլ երկրների հետ համագործակցությամբ ևս, օրինակ՝ իսրայելական զենքը, բայց Ռուսաստանի՝ այդ դերակատարության մեջ մտնելը ու անընդհատ շեշտելը, որ դա բիզնես է, մեզ էլ են վաճառում, որ ՀԱՊԿ-ը դրական գործառույթներ էլ ունի՝ շատ վատ սփոփանք է»։

Խոսելով Երևանում այս օրերին անցկացվող ՀԱՊԿ խորհրդի և ԽՎ լիագումարի նիստերի մասին՝ Նարինե Դիլբարյանն ասաց. «Այդ միջոցառումները պետք է առիթ դարձնել՝ ճշգրտելու համար, թե ՀԱՊԿ անդամ երկրներում ինչպես են պատկերացնում Հայաստանի անվտանգությունը՝ մեզ հետ պատերազմական իրավիճակում գտնվող երկրին՝ Ադրբեջանին, զենք մատակարարելով»։

ՄԱՀՀԻ փորձագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ կազմակերպության մեջ առկա խնդիրները պետք է վեր հանվեն: «Ու ցանկացած առողջ կազմակերպություն պետք է փորձի լուծել դրանք։ Մենք գիտենք, որ ՀԱՊԿ-ը իդեալական կազմակերպություն չէ, բայց Հայաստանն այս պահին այլընտրանք չունի։ Ուստի մեզ մնում է մեկ տարբերակ՝ փորձել կատարելագործել այդ կառույցը ու օգտագործել ի շահ Հայաստանի։ Այն բոլոր հարցերը, որ հուզում են Հայաստանին, պետք է բարձրացվեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ինչ վերաբերում է զենքի մատակարարմանը, մեր զրուցակիցն ասաց. «Այդ խնդիրն էլ պետք է բարձրացվի։ Իհարկե, շատ դժվար է հասնել նրան, որ ընդհանրապես զենք չմատակարարվի, բայց պետք է գոնե հասնել նրան, որ զանգվածային ոչնչացման զենքեր չվաճառվեն՝ «Պոլոնեզ», ռուսական «Սմերչ»։ Եթե լինեն թեթև զինատեսակներ, գուցե աչք փակենք, բայց երբ խոսքը վերաբերում է ծանր սպառազինությանը, որը նաև զանգվածային ոչնչացման է, դա Հայաստանի համար անընդունելի պետք է լինի, ու այդ հարցը կոշտ ձևով պետք է դրվի մեր դաշնակիցների առջև»։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում