Վնասվածք ստանալուց վեց ամիս անց գերմանացի կիսապաշտպան Սամի Խեդիրան վերսկսել է մարզումներն ընդհանուր թիմի հետ:
Հիշեցնենք` ֆուտբոլիստը ծնկի խաչաձև կապանների վնասվածք էր ստացել Գերմանիայի հավաքականի` Իտալիայի ազգային թիմի դեմ խաղի ժամանակ:
«Ռեալ»-ի մարզմանը դեռ չի մասնակցում Քրիշտիանու Ռոնալդուն, ով ապաքինվում է Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ խաղում ստացած մկանային վնասվածքից:







































