Կանադայի ԱԳ նախարար Ջոն Բերդը հայտարարել է, որ կառավարությունը զուգահեռներ է գտել Արևելյան Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների և Ղրիմում Ռուսաստանի անօրինական ներխուժմանը հանգեցրած դեպքերի միջև: Այս մասին գրում է Cenzor.net-ը՝ վկայակոչելով Կանադայի ԱԳ նախարարի հայտարարությունը:
«Ռուսաստանը պետք է մեկ քայլ հետ կատարի և իրական քայլեր ձեռնարկի՝ իրավիճակի թուլացման համար: Կանադան և նրա դաշնակիցները պատրաստ են լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել՝ Ռուսաստանի տնտեսական և քաղաքական մեկուսացման համար»,- ասվում է հայտարարության մեջ:











































