Wednesday, 10 06 2026
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
20:10
Պարսից ծոցի երկրներին հիշեցնում ենք իրավական և բարոյական պատասխանատվության մասին. Իրանի ԱԳՆ
Երևանի 478 տեղամասերից 467-ում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ամենաշատ ձայները. Գալջյան
19:50
Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի
Ճշգրտումների արդյունքում ՔՊ-ի ձայները 49,8%-ից այս պահին դարձել են 49,9%. Ալեքսանյան
19:30
Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են

2013-ին աշխարհում ռազմական ծախսերը կազմել են 1.75 տրիլիոն դոլար. SIPRI

2013 թվականին աշխարհում սպառազինության վրա կատարված ծախսերը կազմել են 1.75 տրիլիոն դոլար, ինչը 1.9 տոկոսով քիչ է 2012-ի համեմատ: Այս մասին են վկայում Խաղաղության խնդիրների հետազոտման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի զեկույցի տվյալները՝ փոխանցում է ITAR-TASS-ը:

Զեկույցում փորձագետները նշում են Արևմուտքում ռազմական ծախսերի շարունակական կրճատման մասին՝ միաժամանակ աշխարհի մնացած բոլոր այլ տարածաշրջաններում գրանցվող աճին զուգահեռ:

15 պետությունների ռազմական ծախսերում ԱՄՆ-ի մասնաբաժինը կազմել է 37 տոկոս: Երկրորդ տեղում Չինաստանն է՝ 11 տոկոս մասնաբաժնով, այնուհետև Ռուսաստանը՝ 5 տոկոս, Սաուդյան Արաբիան՝ 3.8 տոկոս և Ֆրանսիան՝ 3.5 տոկոս:

ԱՄՆ-ում 2013-ին համապատասխան բյուջետային հոդվածը կրճատվել է 7.8 տոկոսով ՝որպես Իրաքի պատերազմի ավարտի, Աֆղանստանից զորքերի դուրսբերման մեկնարկի և 2011-ին Կոնգրեսի կողմից ընդունված բյուջետային միջոցների ավտոմատ կրճատման արդյունք:

Ռազմական ծախսերի զգալի աճ է նկատվում Չինաստանում, Ռուսաստանում և Սաուդյան Արաբիայում: Վերջինս արդեն առաջ է անցնում Մեծ Բրիտանիայից, Ճապոնիայից և Ֆրանսիայից և պատրաստվում է զբաղեցնել ռազմական ծախսերի խոշոր բյուջեներով պետությունների շարքում 4-րդ հորիզոնականը:

Մերձավոր Արևելքում ռազմական ծախսերի ոլորտի առաջատարներն են Սաուդյան Արաբիան և Իրաքը: 2013-ին տարածաշրջանում սպառազինության վրա ծախսվել է 4 տոկոսով ավելի գումար՝ 150 մլրդ դոլար:

Սաուդյան Արաբիան իր ռազմական բյուջեն մեծացրել է 14 տոկոսով (67 մլրդ դոլար), այդ թվում՝ Իրանի հետ հարաբերությունների սրման պատճառով: Ամենամեծ աճը նկատվել է Իրաքում (27 տոկոս), որտեղ շարունակվում է բանակի վերակազմավորումը:

Զեկույցի տվյալներով՝ Աֆրիկայում ռազմական ծախսերն աճել են 8.3 տոկոսով՝ հասնելով 44.9 մլրդ դոլարի: Ալժիրը դարձել է առաջին աֆրիկյան երկիրը, որը հատել է 10 մլրդ դոլարի նշագիծը (8.8 տոկոս աճ):

Ասիայում և Օվկիանիայում ռազմական ծախսերի աճը 2013-ին կազմել է 3.6 տոկոս: Ռազմական նպատակների համար ծախսված ընդհանուր գումարը հասել է 407 մլրդ դոլարի: Չինաստանում գրանցվել է ամենամեծ աճը՝ 7.4 տոկոս (188 մլրդ դոլար):

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում