Սողոմոնյան կղզիներում հայտարարվել է ցունամիի վտանգ ապրիլի 13-ին տեղի ունեցած 7,7 մագնիտուդով երկրաշարժից հետո, հայտնում է Ցունամիների նախազգուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոնը:
Երկրաշարժի ցնցումները գրանցվել են կղզիների ափից 117 կմ հարավ-արևելք: Ներկայումս տեղեկություններ չկան երկրաշարժի հետևանքով ավերածությունների մասին:
Սա վերջին օրերին երկրորդ ուժեղ երկրաշարժն է, որը տեղի է ունեցել Սողոմոնյան կղզիների ափերին:









































