Saturday, 06 06 2026
Նոր թվային լուծում` տրանսպորտային համակարգում
17:20
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
Ռուս միլիարդատերերի ընդհանուր կարողությունը աճել է 22 մլրդով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
Վեց երկիր վտանգի տակ է «Դատաստանի օրվա սառցադաշտի» հալման պատճառով. Daily Express
​«Գող Բջե»-ն հրահանգել է «Տեցիկ»-ին պատժել «Գոջո»-ին. քրեական հեղինակությունները ձերբակալվել են
16:30
Գերմանիայում աղքատության մակարդակը հասել է 16,1%-ի
Նվերներ՝ 18 տարեկանը լրացած ընտրողների համար
16:10
Միջաստղային գիսաստղում «այլմոլորակային ազդանշաններ» չեն հայտնաբերվել
Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր
15:50
Մերիլին Մոնրոյի իրերը վաճառվել են ավելի քան 2,5 մլն դոլարով
Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է. ԿԳՄՍ նախարարը ծաղիկներ է խոնարհել նրա շիրիմին
15:30
Աճուրդում կներկայացվեն կայսերական ընտանիքի եզակի զարդեր
Որոշ ողորմելիներ մնացել են դիփֆեյքի և լռության օրվա խախտման հույսին. Վահագն Ալեքսանյան
15:10
«Աշխարհի վերջի» սառցադաշտի հալոցքը կարող է վտանգել 6 երկիր
ԵԱՏՄ-ում Հայաստանը քաղաքակրթական «դիսոնասն» է ստեղծում
14:50
Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել
Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը
Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ. Արաղչի
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին

«Առավոտ». Ստիպված են կռահել «շեֆի» մտքերը

Վերջերս ևս մեկ անգամ հնարավորություն ունեցանք համոզվելու, թե որքան ծանր և անշնորհակալ գործ է որևէ քաղաքական թիմի անդամ լինելը: Չէ, իհարկե, դա ունի նաև անվիճելի առավելություններ՝ ուղեղդ առանձնապես չես լարում, հետևում ես քո առաջնորդի իմաստուն ճառերին ու ելույթներդ կառուցում ես այդ, այսպես ասած, «ծիրին մեջ»: Վիճակը բարդանում է այն ժամանակ, երբ առաջնորդի կողմից այդ «ծիրը» չի նախանշվում, և դու ստիպված ես կռահել, թե ինչ է «շեֆը» մտածում այս կամ այն խնդրի շուրջ: Այդ դեպքում, գովազդային լեզվով ասած, երբեմն ավելի լավ է ծամել, քան խոսել:

Սովորաբար ամեն ինչ պարզ է: Օրինակ, կոալիցիայի անդամ պատգամավորները մասնավոր զրույցներում ինչ ասես չեն խոսում վարչապետի և նրա կառավարության մասին: Եվ դրա համար օբյեկտիվ հիմքեր, իհարկե, կան՝ կառավարությունն այս երեք տարում պարծենալու որևէ առիթ չունի: Բայց քանի որ ՀՀ նախագահն ակնհայտորեն վստահում և սատարում է Տիգրան Սարգսյանին, այդ քննադատությունը երբեք չի հնչում հրապարակավ: Այստեղ ամեն ինչ տեղի է ունենում «թիմային» խաղի դասական օրենքներով:

«Երկխոսության» դեպքն այլ է: Չգիտեմ ինչ «արարողակարգային» կամ գուցե անձնական հարաբերությունների նրբություններից ելնելով՝ առաջին և երրորդ նախագահներն անձամբ չեն հանդիպում և իրենց թիմերին հուզող խնդիրները դեմ առ դեմ չեն քննարկում, ինչը, իհարկե, կլիներ ամենաողջամիտ տարբերակը: Ընտրվել է միջնորդավորված բանակցությունների բարդեցված ձևաչափը: Այդ պարագայում թիմերի ներկայացուցիչներն անհարմար վիճակում են հայտնվում: Բանն այն է, որ երկու ճամբարների լիդերներն այդ թեմայով խոսում են միջինում ամիսը մեկ հաճախականությամբ: Այդ ընդմիջումները պետք է լրացնեն նրանց «ստորադասները», բայց չգիտեն, թե ինչով լրացնեն: Այդ պարագայում նրանք պետք է կամ լռեն, կամ էլ սուրճի բաժակի մեջ նայեն՝ փորձելով գուշակել, թե ինչ է ասելու իրենց ղեկավարը: Երկրորդ դեպքում կարող են սխալ գուշակել, և կստացվեն ակնհայտ անհամապատասխանություններ, ինչպիսիք էին իշխանական թիմի կրքոտ պնդումներն առ այն, որ պատվիրակությունների մակարդակով բանակցություններ չեն լինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում