ԱՄՆ-ը կարող է խստացնել պատժամիջոցերը Ռուսաստանի դեմ, եթե այն շարունակի միջամտել Ուկրաինայի իրավիճակին: Այս մասին այսօր ABC հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը:
Նրա կարծիքով՝ Ուկրաինայի վերջին իրադարձությունները «ակնհայտորեն հարուցվել են Ռուսաստանի միջամտությամբ»:
«Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը շարունակում է գործել այնպես, ինչպես այն գործել է վերջին մի քանի օրերին, ապա դրան կհետևեն խստացված պատժամիջոցները»,- ընդգծել է Փաուերը:






































