ՀՀ Մարդու իրավունքների պաշպան Արման Թաթոյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ագրեսիան ու նյարդային լարված քննարկումները սոցիալական մեդիայում գնալով աճում են.
«Անթույլատրելի չափերի են հասել «քննարկումները», որոնք պարզապես ուղեկցվում են վիրավորանքներով ու արժանապատվությունը նսեմացնելով:
Ագրեսիան ու նյարդային լարված, հաճախ մասերի պառակտված, իրար մեղադրող քննարկումները սոցիալական մեդիայում գնալով աճում են։ Սրան ավելանում է նաև մարդկանց աննախադեպ մեծ ընդգրկվածությունը սոցիալական ցանցերում։
Այս վիճակն ակնհայտորեն վտանգում է հանրային համերաշխությունը։
Անհրաժեշտ է ունենալ բովանդակային, իրական քննարկումներ և վերլուծություններ ու դրանց վրա հիմնված հետևություններ կամ արդյունքներ»:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=500357217230155&id=100017676420633