«Ես մնում եմ կուսակցությունում, ես ՀՀԿ ԳՄ անդամ եմ, փոխնահագահն եմ»,-ՀՀԿ խորհրդի նիստից հետո անդրադառնալով նոր վարչապետի նշանակմանը և մասնավորապես հարցին, թե ինքը կշարունակի աշխատել նոր կառավարությունում, թե ոչ, ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ հավելելով. «Ակնկալիքները շատ են, աշխատանքի ծավալը շատ մեծ է, քաղաքական ռեստարտի հնարավորություն կա, և այդ աշխատանքի մեջ ես ձեզ կուղեկցեմ տեղեկատվական դաշտում»:
Ինչ վերաբերում է ԱԺ նոր նախագահի հավանական թեկնածուին, ապա մեկ այլ ՀՀԿ-ական, ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը նշեց, որ ՀՀԿ խորհրդի նիստում այդ հարցը չի քննարկվել, իրենք դեռ ժամանակ ունեն այդ հարցում եւս որոշում կայացնելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում








































