Ավստրալիական Սիդնեյ քաղաքում տեղի ունեցած համերգից հետո Լեդի Գագայի ուղղությամբ փորձել են ձվեր նետել: Այս մասին հաղորդում է Gigwise կայքը: Երգչուհին Սիդնեյ է ժամանել մի քանի օր առաջ, ստացել է պատվավոր քաղաքացու տիտղոս և լրացուցիչ երկու համերգ է տվել ակումբներում: Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 12-ի վաղ առավոտյան:
Լեդի Գագայի վրա հարձակումը եղել է այն ժամանակ, երբ նա լքում էր ակումբը: Նա չի վնասվել, սակայն թիկնապահները ստիպված են եղել հում ձու«ճաշակել»:











































