Ուկրաինայի նախկին վարչապետ և նախագահի թեկնածու Յուլյա Տիմոշենկոն գերմանական Die presse թերթին տված հարցազրույցում ասել է, որ ռեգիոններին պետք է քաղաքական և ֆինանսական ինքնուրույնություն տալ:
Պատասխանելով Ուկրաինայի արևելքում ռուսախոս բնակչության և պառակտման սպառնալիքի հաղթահարման մասին լրագրողի հարցին՝ Տիմոշենկոն 3 դրույթ է առաջ քաշել, որոնք, ըստ նրա, անհրաժեշտ է, որ իշխանություններն իրականացնեն:
«Չի կարելի չեղյալ հայտարարել տարածքային լեզուների մասին օրենքը: Բյուջետային օրենքի շտապ անհրաժեշտություն կա, որը ռեգիոններին զգալի ֆինանսական ինքնավարություն է տալիս: Եվ ռեգիոնների ղեկավարները այլևս չպետք է նշանակվեն Կիևից, այլ ռեգիոններից»,- ասել է Տիմոշենկոն՝ նշելով, որ այդ ամենը միասին արևելքում կընդունվի հենց որպես այն տարածաշրջանային ազատությունը, որն այնտեղ ուզում են:








































