Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, այսօր՝ նոյեմբերի 1-ին վերսկսված Լեւոն Երանոսյանի գործով դատական նիստը հետաձգվեց։
Հաջորդ դատական նիստը դատավարության կողմերի համաձայնությամբ նշանակվեց նոյմեբերի 22-ին, ժամը 12,30-ին։
Լևոն Երանոսյանը լրագրողների հետ զրույցում պնդեց, որ մեղադրանքը չի ընդունում։ «Ես մեղք չեմ գործել»,-ասաց նա։