«Ալմերիա»-ի դեմ խաղում հաղթանակ տանելուց հետո Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ զարմացած է «Բարսելոնա»-ի` Գրանադայում կրած պարտությունից:
«Ինձ զարմացրեց «Բարսելոնա»-ի պարտությունը: Բայց այժմ բոլորը պայքարում են իրենց նպատակների համար:
Կատալոնական ակումբի ներկայացուցիչների կարծիքով` թիմը պայքարում է Իսպանիայի առաջնության հաղթողի տիտղոսի համար: Անակնկալներն, իհարկե, չեն բացառվում, և կատալոնացիները կպայքարեն մինչև վերջ»,- ասել է Անչելոտին:








































